«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բրայթոն»: Պայմանագիրը նախատեսված է 1+1 սխեմայով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
37-ամյա Միլները «Լիվերպուլում» հանդես է եկել 2015 թվականից։ Մինչ այդ նա հինգ տարի խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»։
Միլները Չեմպիոնների լիգայի հաղթող է և Անգլիայի եռակի չեմպիոն։ Անցած մրցաշրջանում «Բրայթոնը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում:
























































