Մադրիդի «Ռեալի» վինգեր Ֆեդերիկո Վալվերդեն ավելի մոտ է այս ամռանը ակումբային գրանցումը փոխելուն։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Լիվերպուլը» պատրաստ է բարելավել խաղացողի համար կատարված առաջարկը՝ 60 միլիոն եվրոյից մինչև 80 միլիոն եվրո, չհաշված 20 միլիոն եվրո բոնուսները։
Մադրիդյան ակումբն իր խաղացողի համար ցանկանում է ստանալ առնվազն 100 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































