«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին: Այս մասին հայտնում է Football Italia-ն։
«Չելսին» ցանկանում է Վլահովիչին փոխանակել Ռոմելու Լուկակուի և Ռուբեն Լոֆտուս-Չիկի հետ: «Յուվենտուսը» դեռ չի ընդունել այս առաջարկը։
Նշվում է, որ «Յուվենտուսը» ցանկանում է գումար ստանալ Վլահովիչի համար, այլ ոչ փոխանակում կատարել։
























































