Դանիական «Օդենսեի» հարձակվող Յանկուբան տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ», հայտնում է անգլիական թիմի կայքը։
18-ամյա գամբիացի հարձակվողի տեղափոխությունը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Դրանից հետո նա անմիջապես վարձավճարով կտեղափոխվի «Ֆեյենորդ»։
Յանկուբա Օդենսեի ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում «Նյուքասլը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում և խաղալու է Չեմպիոնների լիգայում:
























































