Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» (1:0) հանդիպման մասին։
«Այո, ես դիտել եմ հանդիպումը։ Դասական ու շատ բարդ եզրափակիչ խաղ էր, իսկ խաղացողների մակարդակը շատ բարձր էր»,- Մեսսի խոսքն է մեջբերել TyC Sports-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Ռոդրիի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Ինտերին»։
Անգլիական ակումբն այս մրցաշրջանում դարձավ թրեբլի հեղինակ։























































