«Բրենթֆորդը» հայտարարել է «Ֆրայբուրգի» հարձակվող Կևին Շադեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Գերմանացու հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականի հունիսը։ Տրանսֆերի գումարը կազմել է 25 մլն եվրո։
Սա ռեկորդային ձեռքբերում է «Բրենտֆորդի» պատմության մեջ։
Նախորդ մրցաշրջանում թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ տեղը։
Հիշեցնենք, որ թիմի հարձակվող Իվան Թոնին խաղադրույքներ կատարելու համար որակազրկվել է 8 ամսով։
























































