Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «Մանչեսթեր Սիթիին» կոչ է արել երիտասարդացնել թիմի կազմը:
«Ես մտածում էի՝ ի՞նչ պետք է անի Սիթին հիմա։ Գնա՞լ նոր մարտահրավերի, թե՞ շարունակել զարգացնել այս թիմը: Միգուցե նրանք կորցնեն կարևոր խաղացողների։
Այս թիմը տարիքով չէ, բայց երիտասարդ խաղացողներն էլ շատ չեն։ Բացի 22-ամյա Հոլանդից, բոլորը 24-ից 32 տարեկան են։ Այսպիսով, անհրաժեշտ է փոխել 2-3 խաղացողի։ Պետք է նույն որակի խաղացողներ գտնել:
«Սիթիում» ինձ դուր է գալիս այն, որ նրանք խելամտորեն, ռացիոնալ և հետևողականորեն օգտագործել են իրենց հսկայական ֆինանսական միջոցները: Նրանք անհամբեր չէին: Թիմն աստիճանաբար ազատվում է խաղացողներից, որոնք չեն համապատասխանում ամենաբարձր մակարդակով հաղթելու համար անհրաժեշտ մտածելակերպին»,- ասել է «Արսենալի» նախկին մարզիչը beIN Sports-ին:
























































