«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը կարող է կարիերան շարունակել «Ալ Ահլիում», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ալժիրցու հետ և նրան երեք տարվա պայմանագիր առաջարկել։
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































