«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» մտադիր են վարձակալել 30-ամյա անգլիացուն։ Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դիտարկել միայն լիարժեք տրանսֆերի տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պաշտպանին վճարել 12 միլիոն եվրո նրա՝ ամռանը ակումբից հեռանալու համար։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։
























































