«Մանչեսթեր Սիթին» 2022/2023 մրցաշրջանի համար վաստակել է 294 միլիոն ֆունտ ստերլինգ մրցանակային գումար: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Պրեմիեր լիգայում հաղթելու համար «Քաղաքաբնակները» ստացել են ամենամեծ գումարը՝ 180 միլիոն ֆունտ։
Մոտ 110 մլն ֆունտ ակումբը ստացել է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Հունիսի 10-ին Խոսեպ Գվարդիոլայի թիմը եզրափակչում հաղթեց «Ինտերին»՝ նվաճելով իրենց առաջին Չեմպիոնների լիգայի գավաթը։
Եվս 4 միլիոն «Մանչեսթեր Սիթին» ստացել է Անգլիայի գավաթը նվաճելու համար։
























































