«Արսենալը» բանակցություններ է վարել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ, հայտնում է Football.London-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև հանդիպումը հանգեցրել է դրական արդյունքի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 115 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































