«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Սքոթ Կարսոնն իր կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը․ երկու տիտղոսների միջև ընկած ժամանակահատվածը 18 տարի է։
Շաբաթ օրը անգլիական ակումբը 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին» վճռորոշ խաղում։ Կարսոնը թիմի հայտացուցակում էր պահեստայինների թվում:
37-ամյա Կարսոնի համար դա իր կարիերայի ընթացքում երկրորդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում։ Առաջին անգամ խաղացողը հաղթեց մրցաշարը 2004/05 մրցաշրջանում՝ մրցանակը նվաճելով «Լիվերպուլի» հետ։
Իր կարիերայի ընթացքում Կարսոնը չորս հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում (երեքը՝ «Լիվերպուլի» կազմում, ներառյալ որակավորման փուլերը, և մեկը՝ «Ման․Սիթիի» կազմում)։























































