«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ միայն երկու խաղացող է մեկ մրցաշրջանում նվաճել Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսը, երկու մրցաշարերում էլ եղել լավագույն ռմբարկուն և ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Դա նախկինում հաջողվել էր միայն Ռոնալդուին, իսկ հիմա՝ նաև Հոլանդին։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 1-0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»: Միակ գոլի հեղինակը դարձավ կիսապաշտպան Ռոդրին։























































