«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Խոսեպ Գվարդիոլայի մասին Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո: Հոլանդն իր դեբյուտային մրցաշրջանն անցկացրել է «Ման․Սիթիում»՝ 53 խաղում խփելով 52 գոլ։
«Նրա հետ աշխատելն իսկապես յուրահատուկ բան է: Մենք լավ հարաբերություններ ունենք, և ես անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին, որպեսզի ավելի զարգանանք: Ես դեռ երիտասարդ եմ։
Առջևում դեռ շատ տարիներ կան։ Ամեն օր մարզվել նրա հետ՝ աշխարհի լավագույն մարզչի հետ… Սա լավ տեղ է։
Հաջորդ մրցաշրջանում մենք պետք է պաշտպանենք այն, ինչին հասել ենք այս մրցաշրջանում։ Ահա թե ինչպես է դա աշխատում։ Մեկ ամիս անց ամեն ինչ մոռացվում է, և մենք պետք է նորից սկսենք»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում BBC-ն: