«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո մեկնաբանել է «Ինտերի» հետ հանդիպումը․
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Ինտերին»: Ոչինչ չի կարող մեղմել պարտության դառնությունը, բայց Եվրոպայի երկրորդ լավագույն թիմը լինելը հիանալի է։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ակումբի ղեկավարությանը։ Ուրիշ ցանկացած մարզչի, վաղուց կազատեին աշխատանքից։ Քանի ակումբներ են ոչնչացնում իրենց նախագծերը այս մրցաշարում հաղթելու ցանկության պատճառով։ Երկրորդ խաղակեսում գոլ խփեցինք, և եթե վերջում զիջեինք, չէի փոխվի, կմնայի նույն մարդը։
Մենք այսօր նվաճեցինք թրեբլը, բայց կարծում եմ, որ նույնիսկ առանց այդ նվաճման, մենք պետք է արժանին մատուցենք այս թիմին Պրեմիեր լիգայի վերջին տարիների հինգ հաղթանակների համար։ Մեզ համար դժվար էր, «Ինտերը» բացառիկ թիմ է»,- ասել է Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսում։























































