«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Ինտերին» եվրագավաթների գլխավոր մրցաշարի եզրափակիչում՝ 1-0 հաշվով: Մանրամասներն՝ այստեղ։
«Մանչեսթեր Սիթին» ՉԼ-ի գավաթակիրների «ակումբում» ընկերակցեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այժմ անգլիական այս քաղաքում կան միանգամից երկու թիմեր, որոնք հաղթել են Չեմպիոնների լիգան։
Մանչեսթերը միայն երկրորդ քաղաքն է, որն ունի Չեմպիոնների լիգայի երկու հաղթող թիմ: Ավելի վաղ նման հաջողություն գրանցել էր միայն Միլանը, որի համանուն թիմն ու «Ինտերը» նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթ։























































