«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Ինտերին» եվրագավաթների գլխավոր մրցաշարի եզրափակիչում՝ 1-0 հաշվով: Մանրամասներն՝ այստեղ։
«Մանչեսթեր Սիթին» դարձավ պատմության մեջ վեցերորդ անգլիական թիմը, որը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը։
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբներից հաղթել են «Լիվերպուլը» (վեց անգամ), «Մանչեսթեր Յունայթեդը» (երեք անգամ), «Նոթինգհեմ Ֆորեստը» (երկու անգամ), «Չելսին» (երկու անգամ) և «Աստոն Վիլան» (մեկ անգամ):























































