«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը երիտասարդ ուրուգվայցի ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Ռեալին» Վալվերդեի տրանսֆերի համար 100 միլիոն եվրո առաջարկել։
2022/2023 մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում 56 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































