«Չելսին» հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Մայք Մեյնանի ծառայություններով, հայտնում է 90min-ը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները փորձել են ձեռք բերել 27-ամյա դարպասապահին, սակայն իտալական ակումբը մերժել է առաջարկը։
Այս մրցաշրջանում Մենյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, բաց է թողել 27 գոլ և 10 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։ Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մի մասը։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
























































