Մադրիդի «Ռեալը» այլևս հետաքրքրված չէ «Չելսիի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցի ծառայություններով և այս ամառ նրան ձեռք բերելու փորձ չի անի: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մնում է միակ հարձակողը, որին այժմ Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել:
Նշվում է, որ Հավերցը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
2022/2023 մրցաշրջանում գերմանացին «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հավերցը լոնդոնյան թիմի կազմում խաղում է արդեն երեք տարի՝ 2020 թվականից։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Նրա տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։
























































