«Չելսիի» կիսապաշտպան ՆԳոլո Կանտեն կմիանա «Ալ Իթիհադին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը քննարկում են վերջնական մանրամասները, որից հետո առաջարկը կընդունվի։ Ակումբը 32-ամյա խաղացողին տարեկան կվճարի 100 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսը։
Անցած մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։
























































