«Լիոնը» հայտարարել է կիսապաշտպան Հուսեմ Աուարի՝ ակումբից հեռանալու մասին։ Հունիսին լրանում է ֆուտբոլիստի պայմանագիրը։
24-ամյա ալժիրցին «Լիոնի» սան է և իր ողջ կարիերան անցկացրել է այս ակումբում։
Հիմնական թիմի կազմում անցկացրած 233 խաղում նա խփել է 41 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայում»․ ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Աուարը երեք տարվա պայմանագիր կկնքի «Գայլերի» հետ։
























































