Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» և «Ալ Նասր» ակումբների ներկայացուցիչները Լոնդոնում են` իրենց առաջարկներն անելու «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին:
Այդ մասին գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին կողմերը պատրաստ են առաջարկել մինչև 100 միլիոն եվրո աշխատավարձ։
Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս ամառ։ Մայիսին կիսապաշտպանն ասել էր, որ կցանկանար շարունակել ելույթները լոնդոնյան ակումբում։
























































