«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուց հետո տարեկան 6 մլն ֆունտ կվաստակի, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Խաղացողի տրանսֆերի համար «ճայերը» կստանան մոտ 60 մլն ֆունտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա արգենտինացին մերսիսայդցիների հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2028 թվականը։ Կիսապաշտպանի հեռանալն ակումբից ավելի վաղ հաստատել էր «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին։
2022/23 մրցաշրջանում ՄաքԱլիստերը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինայի հավաքականի կազմում կիսապաշտպանը դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառը։
























































