«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» դեռևս չի գերազանցում ՄՀՈՒ-ին՝ չնայած այս մրցաշրջանում հնարավոր թրեբլին:
Խոսեպ Գվարդիոլայի թիմն արդեն հաղթել է առաջնությունն ու Անգլիայի գավաթը։ Հունիսի 10-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Ինտերի» հետ։
«Մանչեսթեր Սիթիին» այս պահին Պրեմիեր լիգայի պատմության լավագույն թիմ անվանելը լիովին անհարգալից վերաբերմունք է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Կարելի է փաստել, որ շատերն են ատում «Մանչեսթեր Յունայթեդը» նրա հաջողությունների պատճառով։ Պետք է արժանին մատուցել «Մանչեսթեր Սիթիին», եթե նրանք թրեբլ գրանցեն, բայց դա նրանց չի դարձնում ավելի լավ թիմ, քան մեր թիմը:
«Մանչեսթեր Սիթին» մեծ գումարներ է ծախսել այս մակարդակին հասնելու համար, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ վեց սան իր թիմում: Դա ինքնին խոսուն փաստ է», — մեջբերում է ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստին FourFourTwo-ն:
























































