«Չելսին»առաջարկ է արել «Միլանին» դարպասապահ Մայք Մանյանի համար, սակայն մերժում է ստացել, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի տրանսֆերի շուրջ բանակցությունների ժամանակ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հարցրել են ռոսոներիների ղեկավարությանը, թե ինչպես են վերաբերվում իրենց հիմնական դարպասապահի վաճառքին։ Միլանցիները կտրականապես մերժել են՝ չնայած տպավորիչ 60 միլիոն եվրոյին։
Հաղորդվում է, որ «Միլանը» աշխատում է 27-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ: Այս մրցաշրջանում Մանյանը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
























































