«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է միանալ «Ալ Իթիհադին», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վճռորոշ հանդիպումը կկայանա առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Մեծ է հավանականությունը, որ ակումբը կկարողանա կնքել 32-ամյա ֆրանսիացու տրանսֆերի գործարքը:
Անցած մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում ինը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։ Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կարիմ Բենզեման, որի հեռանալու մասին հունիսի 4-ին հայտարարել էր Մադրիդի «Ռեալը», կտեղափոխվի «Ալ-Իթիհադ»։
























































