Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն շուտով պայմանագիր կկնքի «Պարի Սեն Ժերմենի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա իսպանացին այսօր կժամանի Փարիզ, որտեղ պետք է պայմանագիր ստորագրի ՊՍԺ-ի հետ։
Մադրիդի «Ռեալը» Ասենսիոյի հեռանալու մասին հայտարարեց անցյալ շաբաթ։ Կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է ամռանը։
Այս մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































