«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Էրլինգ Հոլանդի հետ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը ցանկանում է հարձակվողին ավելի երկար գործարք առաջարկել, որպեսզի այլ ակումբների, մասնավորապես՝ «Ռեալի» համար դժվարանան ֆուտբոլիստին գրավելու փորձերը:
«Մանչեսթեր Սիթին» հուսով է, որ պոտենցիալ թրեբլը (Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում հաղթելը) կօգնի համոզել նորվեգացուն:
Հոլանդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Ակումբի կազմում անցկացրած 52 խաղում Էրլինգը խփել է 52 գոլ։
























































