«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն իր թիմին համարում է «Մանչեսթեր Սիթիի» համար ամենաբարդ մրցակիցը։
«Անգլիայի գավաթի եզրափակիչում մենք լավ պայքար մղեցինք, շատ կազմակերպված էինք: Մեզ դժվար էր հաղթել, քիչ տեղ թողեցինք այս պահին աշխարհի լավագույն թիմին։ Մենք, թերևս, միակ թիմն ենք աշխարհում, որն ունակ է հակահարված տալ «Մանչեսթեր Սիթիին»:
Չեմ կարծում, որ մեզ կարող են քննադատել, մենք հիանալի հանդիպում անցկացրինք, և մրցաշրջանը հիանալի ստացվեց»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Անգլիայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։2 հաշվով պարտվեց «Սիթիին»:
























































