Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում առևտրի մեջ մտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները չեն հրաժարվում ֆրանսիացու տրանսֆերից, սակայն միակ ճանապարհը, որով կարող է դա տեղի ունենալ, 2024 թվականի ձմռանը նախնական պայմանագիր ստորագրելն է՝ թիմին ազատ գործակալի կարգավիճակով միանալու համար։
Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ մրցաշրջանը 29 գոլով ավարտելուց հետո ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ռմբարկու՝ 5-րդ անգամ անընդմեջ: Ֆրանսիացի հարձակվողը, ով երկրորդ գոլը խփեց «Կլերմոնի» դեմ մրցաշրջանի եզրափակիչ խաղում (2:3), երկու գնդակով առաջ է անցել «Լիոնի» առաջատար Ալեքսանդր Լակազետից (27):
























































