Կատալոնական «Բարսելոնան» իր պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց կանանց Չեմպիոնների լիգան։
2022/23 խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» ուժերը չափեց «Վոլֆսբուրգի» հետ և հաղթեց 3-2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն երկրորդ խաղակեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
«Բարսելոնան» մասնակցեց կանանց Չեմպիոնների լիգայի չորրորդ եզրափակիչին (2019, 2021, 2022, 2023) և երկրորդ անգամ հաղթեց մրցաշարը (2021, 2023)։
«Վոլֆսբուրգը» երկու անգամ հաղթել է կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (2013, 2014) և չորս անգամ պարտվել (2016, 2018, 2020, 2023)։