«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբ: Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսի ներկայացուցիչները մի քանի ամիս շարունակ բանակցել են պաշտպանի՝ սաուդյան ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ։ «Ալ-Հիլյալը» պատրաստ է Ռամոսին առաջարկել երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով։ Նաև, իսպանացի ֆուտբոլիստը կարող է տարբեր հարկային և բնակարանային արտոնություններ ստանալ՝ տեղափոխության դեպքում։
Ինքը՝ Ռամոսը, պատրաստ է դիտարկել ցանկացած եվրոպական թոփ-ակումբի առաջարկներ, սակայն չի բացառում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությունը։
ՊՍԺ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ռամոսը կլքի փարիզյան ակումբը։ 37-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։