«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պեպ Գվարդիոլային անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։
«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Նա տարված է մանր մանրուքներով և տեսնում է այն, ինչ ուրիշները չեն տեսնում։ Ես շատ եմ առաջադիմել մարզչի, ակումբի աշխատակիցների և իմ թիմակիցների շնորհիվ։
Կարծում եմ՝ շարժվում եմ ճիշտ ուղղությամբ: Եվ սա շատ կարևոր է, քանի որ ես դեռ շատ երիտասարդ եմ։ Ես 22 տարեկան եմ և ինձ երկար կարիերա է սպասվում։
Ես աճելու տեղ ունեմ։ Ես շատ էի մտածում այդ մասին մեկ տարի առաջ՝ այն համատեքստում, թե ուր գնալ, որտեղ կարող եմ դառնալ ավելի լավ խաղացող»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը BBC-ին։