Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը պայմանագրի առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Diario Sport-ը։
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Արգենտինացին տարեկան կստանա 50 միլիոն եվրո աշխատավարձ։
«Ինտեր Մայամիի» առաջարկը լավագույնը չէ, որ ստացել է Մեսսին. Սաուդյան «Ալ-Հիլալը» պատրաստ է հարձակվողին վճարել 1,2 միլիարդ եվրո 2 տարվա համար։
Ամերիկացիների օգտին է խոսում այն, որ Մեսսին առանձնատուն ունի Մայամիում, որը ձեռք էր բերել մի քանի տարի առաջ։ Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների, «Ինտերը» պատրաստ է նաև արգենտինացուն առաջարկել ակումբի բաժնետոմսերի մի մասը (ըստ մամուլի՝ 5 տոկոսը)։
Արգենտինացու ծառայություններով դեռևս հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն հարձակվողը հասկացրել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ լուծել իր ապագայի հարցը՝ չձգելով իր «տրանսֆերային սագան» ամբողջ ամառ։