«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանս հայտարարել է անգլիական ակումբից հեռանալու մասին։
«Հարգելի երկրպագուներ, չորս յուրահատուկ տարիներից հետո ես հրաժեշտ եմ տալիս այս անհավանական ակումբին»,- գրել է կիսապաշտպանը սոցցանցի իր էջում։
Տիլեմանսը «Լեսթերում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, որից հետո նա ակումբից կհեռանա անվճար։
Նրա թիմը 2022/23 մրցաշրջանի վերջում լքեց Պրեմիեր լիգան՝ 34 միավորով զբաղեցնելով 18-րդ տեղը։