Մարսելի գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
«Պատիվ էր աշխատել այս թիմում, լինել այս ընտանիքի մի մասը, հանդիպել երկրպագուներին և լինել նման առանձնահատուկ էներգիա ունեցող քաղաքում: Հեռանալու որոշումը կայացրել եմ անձնական և մասնագիտական նկատառումներով։ Ես այլ ակումբի հետ պայմանավորվածություն չունեմ»,- ասել է Տուդորը Լիգա 1-ի վերջին տուրի՝ «Այաչոյի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
45-ամյա մասնագետը «Մարսելը» գլխավորում է անցած ամռանից։ 37 տուրից հետո նրա թիմը 73 միավորով ապահովեց Ֆրանսիայի առաջնության երրորդ տեղը։