«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա խորվաթ կիսապաշտպանը գործնականում համաձայնեցրել է «քաղաքաբնակների» հետ պայմանագրի կետերը։
Այս մրցաշրջանում Կովաչիչը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
























































