«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները վստահ են, որ կկարողանան կազմակերպել 24-ամյա անգլիացու տրանսֆերը։ Մաունթը մտադիր է այս ամառ հեռանալ «Չելսիից», նրա գործող պայմանագիրը «կապույտների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Արսենալը», սակայն նա, ամենայն հավանականությամբ, կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը վստահ է, որ ակումբը կկարողանա պայմանագիր կնքել Մաունթի հետ: Սակայն այս փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի համաձայնեցրել 24-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը «Չելսիի» հետ։