Լինելով ազատ գործակալի կարգավիճակում ՝ Ուկրաինայի հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Կուչերը որոշել է ավարտել իր խաղացողի կարիերային:
«Ես ավարտեցի իմ կարիերան որպես ֆուտբոլիստ: Այժմ ես սովորում եմ որպես մարզիչ, հավանաբար մարզելու եմ», — ասել է Կուչերը «Football.ua»- ի թղթակից Եվգենի Մուզիկայի հետ զրույցում:
Այս մրցաշրջանի առաջին մասում 37-ամյա Կուչերը խաղում էր «Կարպատների» կազմում: Հունվարին նա դադարեցրեց պայմանագիրը «առյուծների» հետ:
Կուչերը 2003 թվականին հանդես է եկել «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») կազմում: Այնուհետև հանդես է եկել ուկրաիանական «Մետալիստում» և «Արսենալում», իսկ 2006 թվականին տեղափոխվել է «Շախտյոր», որի հետ պաշտպանը 7 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, 5 անգամ գավաթակիր, 3 անգամ սուպերգավաթակիր և դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 56 հանդիպում։