«Չելսին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու տարբերակը։
22-ամյա բրազիլացու տրանսֆերի համար «արիստոկրատները» պատրաստ են ծախսել 150 միլիոն եվրո, հաղորդում է El Nacional-ը։
Եթե տրանսֆերը կայանա, ապա դա կլինի ֆուտբոլիստի տրանսֆերի ռեկորդային վաճառք Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ։
2018 թվականին իսպանական ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխվելուց 100 միլիոն եվրո է վաստակել: