ՊՍԺ-ի բրաիլացի հարձակվող Նեյմարը գրառում է կատարել այն բանից հետո, երբ փարիզցիները դարձել են Ֆրանսիայի չեմպիոն. Հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրի Ստրասբուրգի հետ հանդիպման արդյունքներով (1:1):
«Համար առաջինը Ֆրանսիայում»,- գրել է հարձակվողը սոցիալական ցանցի իր էջերում։
Հիշեցնենք, որ Նեյմարն այժմ ապաքինվում է վնասվածքից։
Բրազիլացին փարիզցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ն պատմության մեջ 11-րդ անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնությունը և Ֆրանսիայի առաջնությունում հաղթանակների քանակով ազգային ռեկորդ է սահմանել։
























































