Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները չեն կարողանում խաղացողի տրանսֆերն իրականցնել Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության պատժամիջոցների պատճառով:
Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը անգլիական ակումբում կարող էր լինել 2022 թվականի ամռանը։ Լոնդոնցիները բանակցում էին «կապտանռնագույնների» հետ, սակայն անցումային փուլն ի վերջո ձախողվեց։