«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 43-ամյա իտալացուն դիտարկում է որպես հարմար թեկնածուի և կցանկանար պայմանագիր կնքել նրա հետ, սակայն ինքը՝ մասնագետը, չի պատրաստվում ամռանը փոխել թիմը։ Դե Զերբին ամբողջությամբ կենտրոնացած է «Բրայթոնի» հետ աշխատելու վրա:
Դե Զերբիից բացի, «Տոտենհեմը» դիտարկում է նաև «Սելթիկից» Անժե Պոստեկոգլուին ձեռք բերելու տարբերակը:
2022/23 մրցաշրջանում Դե Զերբին «Բրայթոնի» հետ նվաճեց Եվրոպայի լիգա, ակումբի համար սա կլինի պատմության մեջ ակումբի առաջին ելույթը եվրագավաթայինմրցաշարերում։