Մադրիդի «Ռեալը» ակտիվ բանակցություններ է վարում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ձեռքբերման շուրջ։ Բացի գումարային առաջարկից, «սերուցքայինները» պատրաստ են լոնդոնյան ակումբին տալ իրենց հարձակվողներից մեկին՝ Էդեն Ազարին։ Այս մասին հայտնում է իսպանական Cadena Ser ռադիոկայանը։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ «Տոտենհեմը» չի մերժի իրենց նման առաջարկը, քանի որ բելգիացին արդեն հասցրել է հաստատվել Պրեմիեր լիգայում՝ խաղալով «Չելսիում»։ Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, ուստի նրա հեռանալն այժմ ամենահավանականն է:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը անցկացրել է 37 հանդիպում և դարձել 28 գոլի հեղինակ։