«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն ասել է, որ չի պատրաստվում լրջորեն թարմացնել թիմի կազմը Չեմպիոնների լիգայի համար:
«Չեմպիոնների լիգա մտնելու պատճառով վերակազմավորում անելու իմաստը չեմ տեսնում: Ես ցանկանում եմ պահել այն խաղացողների 95%-ին, որոնք այժմ կան հայտացուցակում: Ցանկանում եմ, որ Մեթ Ռիչին, Մարտին Դուբրավկան և Փոլ Դամեթը մնան»,- ասել է Հոուն մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նյուքասլը» ապահովել է Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ Թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 37 հանդիպումից 70 միավորով 4-րդ տեղում է։