«Արսենալը» ներկայացրել է 2023/24 թթ․ մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը:
Համազգեստը պատրաստված է թիմի ավանդական կարմիր և սպիտակ գույներով: Հավաքածուի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ զինանշանը, թևերի գծերը և տեխնիկական հովանավորի տարբերանշանը ոսկեգույն են։
Այս մարզահագուստով ակումբը նշում է ԱՊԼ-ում անպարտելի մրցաշրջանի 20-ամյակը:
2003/04 թթ․ մրցաշրջանում թիմը Պրեմիեր լիգայում մնաց անպարտելի՝ հաղթելով 26 խաղում և 12 անգամ ոչ-ոքի խաղալով։