«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բանակցություններ է սկսել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
«Արսենալի» տնօրենների խորհուրդը ցանկանում է երկարաձգել Արտետայի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը՝ որպես վարձատրություն իսպանացի մասնագետի գլխավորությամբ թիմի առաջընթացի համար, հայտնում է աղբյուրը։ Նաև գլխավոր մարզիչը պետք է աշխատավարձի զգալի բարձրացում ստանա։ «Արսենալը» ցանկանում է ավարտել բոլոր պայմանագրերի և տրանսֆերների շուրջ բանակցությունները մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը, որը կսկսվի հուլիսի 19-ին՝ ԱՄՆ-ում նախատեսված ընկերական խաղով։
41-ամյա Արտետան 2019 թվականից է գլխավորում «Արսենալը»։ Ընթացիկ մրցաշրջանում 37 խաղից հետո «զինագործները» 81 միավորով ապահովել են Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնի տիտղոսը: Արտետայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
























































