«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Անգլիայում իր ելույթների մասին։
«Ես ոչ մի կասկած չունեի մրցաշրջանի մեկնարկից առաջ: Գիտեի, որ ապացուցելու եմ ինձ և խաղալու եմ լավ թիմում։ Այնպես որ, կասկած չկար։
Անկեղծ ասած՝ չէի սպասում այդքան լավ արդյունքի, բայց սպասում էի, որ գոլ կխփեմ։ Անցած մրցաշրջանում «Սիթին» 100 գոլ խփեց, այնպես որ, իհարկե, ես սպասում էի, որ գոլեր կխփեմ այս թիմում, բայց չէի կարծում, որ այսքան շատ գոլեր կլինեն»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Բրայթոնի» հետ հետաձգված խաղում (1:1) գոլային փոխանցում է կատարել Ֆիլ Ֆոդենին։ Նորվեգացի հարձակվողի համար այս գոլային գործողությունը 44-րդն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում: