Էմանուել Պետին կարծում է, որ Նեյմարը կհամապատասխանի «Արսենալին».
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը պատրաստ է լքել ՊՍԺ-ն իր տան մոտ ուլտրաների բողոքի ցույցից հետո։
«Կարծում եմ՝ Նեյմարը կհամապատասխանի ցանկացած բարձրակարգ ակումբի։ Ես կցանկանայի նրան տեսնել «Արսենալում», և նաև նրան դուր կգա այնտեղ՝ կարծում եմ: Նրան դուր կգա տեխնիկական ֆուտբոլը և «Արսենալի» ոճը։ Նա կցանկանար խաղալ ավելի երիտասարդ խաղացողների հետ, քանի որ ինքն արդեն բավականին մեծ է։
Նա նաև ցանկանում է վրեժխնդիր լինել այն ամենի համար, ինչի միջով նա անցել է ՊՍԺ-ում և այն արցունքների համար, որոնք նա թափեց աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ նա ուրախ կլինի «Արսենալ» գնալ։ Նա կարող է խաղալ և՛ ձախից, և՛ աջից, և կոճի վնասվածքի պատճառով կարող է լինել ռոտացիոն խաղացող»,- ասել է «Արսենալի» նախկին կիսապաշտպանը Genting Casino-ին։